ԱԱԾ-ի տուշոնկեքի կլիպը մոնտաժել է Արեն Մկրտչյանը՝ Հ1-ում. Նարեկ Սամսոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սա իմ ունեցած տեղեկությունն է, որը ստացել եմ առաջին ձեռքից, ոչ թե ԱԱԾ-ից, չթեքեք այդ կողմ, որովհետև ես ոչ մեկի հետ չեմ շփվում

Գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի ունեցող քրեական հետապնդման ընթացքում նկարահանված ԱԱԾ-ի տուշոնկեքի կլիպը մոնտաժվել է Հանրային Հեռուստաընկերությունում, այն ժամանակ ՀՀ վարչապետի օգնական, ներկայումս ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

«Արեն Մկրտչյանը ԱԱԾ-ի կողմից ուղարկվել է Հանրային հեռուստաընկերություն և մոնտաժել է Մանվել Գրիգորյանի մասին նկարած օպերատիվ տեսանյութը։

Սա իմ ունեցած տեղեկությունն է, որը ստացել եմ առաջին ձեռքից, ոչ թե ԱԱԾ-ից, չթեքեք այդ կողմ, որովհետև ես ոչ մեկի հետ չեմ շփվում։  Ի՞նչ հիմքով է Արեն Մկրտչյանը նկարել այդ տեսանյութը, ինչո՞ւ է ինքն արել այդ մոնտաժը»,- նշել է նա։

Նշենք, որ Սամսոնյանը այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է հունվարի 13–ին։ Հիշեցնենք, որ երկու օր անց՝ հունվարի 15–ին, դատախազությունը միջնորդեց դատարանին արտահերթ նիստում վերանայել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ որպես հիմնավորում ներկայացնելով Գրիգորյանի կտրուկ վատթարացած առողջական վիճակը։ Դատարանը որոշեց ստորագրությամբ ազատ արձակել Գրիգորյանին։ Նշենք, որ հունվարի 14–ից Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ Վերակենդանացման բաժանմունքում։

 

Տեսանյութը՝ news.am-ի