Ի՞նչ էր անում Սամվել Ալեքսանյանը Երևանի քաղաքապետարանում

Նա ջերմ հարաբերություններ ունի ներկայիս իշխանության հետ

Այսօր Երեւանի քաղաքապետարան է այցելել ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, որը «կամազներ» էր նվիրել քաղաքապետարանին  եւ ջերմ հարաբերություններ ունի ներկայիս իշխանության հետ։

Թե ի՞նչ նպատակով է Ալեքսանյանը գնացել քաղաքապետարան, hraparak.am-ին չի հաջողվել պարզել։ 

Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը թեմայի վերաբերյալ կայքին հայտնել է․ «Տեղյակ չեմ՝ արդյոք Սամվել Ալեքսանյանը քաղաքապետարան եկել է, թե ոչ, եւ եթե եկել է՝ ինչ առիթով է եկել:  Քաղաքապետարան օրական հարյուրավոր մարդիկ են այցելում իրենց տարատեսակ գործերով: Համենայնդեպս, քաղաքապետ Հայկ Մարությանը Սամվել Ալեքսանյանին չի ընդունել»։