Մենք Ռուսաստանի քաղաքացիների կողմից ենք. ԱՄՆ պետդեպ

Օրտագուսն ընդգծել է, որ «ամեն ինչ կախված է Ռուսաստանի առաջնորդներից»

ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը մեկնաբանել է Ռուսաստանի կառավարության հրաժարականը` խոսելով նաև երկու երկրների հարաբերությունների բարելավման թեմայից: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք տեղեկացված ենք և հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին: Կարող եմ ասել, որ մենք Ռուսաստանի քաղաքացիների կողմից ենք: Նախագահ Դոնալդ Թրամփը շատ անգամ է հայտարարել, որ ցանկանում է ավելի լավ հարաբերություններ կառավարությունների միջև»,-նշել է Օրտագուսը:

Միևնույն ժամանակ, Օրտագուսն ընդգծել է, որ «ամեն ինչ կախված է Ռուսաստանի առաջնորդներից», և հույս է հայտնել, որ Ռուսաստանը հաշվի կառնի «արտաքին քաղաքականության փոփոխության» վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջները:  

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: