Մեդվեդևի կառավարությունը հրաժարական տվեց

Այս պայմաններում ես ճիշտ եմ համարում, որ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն` կառավարությունը ներկայիս կազմով հրաժարական ներկայացնի. Մեդվեդև

ՌԴ կառավարությունը հրաժարական է տվել, հայտնում է meduza.io-ն:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, «չնայած որ ամեն ինչ չէ, որ ստացվել է»:

Ռուսաստանի նախագահն ասել է նաև, որ մոտ ապագայում կհանդիպի կառավարության յուրաքանչյուր անդամի հետ: Իսկ մինչ այդ, նա խնդրում է նրանց ամբողջական ծավալով կատարել իրենց պարտավորությունները:

«Վլադիմիր Վլադիմիրովիչն ընդգծել է Սահմանադրությունում մի շարք հիմնարար փոփոխությունների մասին, զգալի փոփոխություններ ոչ միայն Սահմանադրության մի շարք հոդվածների, այլև իշխանության հավասարակշռության: Օրենսդիր իշխանության, գործադիր իշխանության, դատական իշխանության... Այս համատեքստում պարզ է դառնում, որ մենք որպես կառավարություն պետք է հնարավորություն տանք մեր երկրի նախագահին այդ ուղղությամբ ընդունել բոլոր անհրաժեշտ որոշումները: Եվ այս պայմաններում ես ճիշտ եմ համարում, որ Սահմանադրության 117-րդ հոդվածի համաձայն` կառավարությունը ներկայիս կազմով հրաժարական ներկայացնի»,-ասել է Մեդվեդևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ: