Փաշինյանն իր ընտանիքին չի խնայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր Հայաստանում  տեղի է ունենում մի բան, որ դեմ է համընդհանուր բարոյական արժեհամակարգին

«Փաշինյանը չի կարողանում իր ընտանիքին բացատրել, որ չի կարելի խառնվել քաղաքականության մեջ, չի կարողանում բացատրել, որ այդ ամենն իրեն ավելի մեծ վնաս է հասցնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բաբայանն՝ անդրադառնալով Վանեցյան-Մարմիամ Փաշինյան գրագրությանը:

Բաբայանի խոսքով՝ Վանեցյանը, որպես ԱԱԾ տնօրեն, պետք է չանդրադառնար, չարձագանքեր, չներքաշվեր նմանատիպ խոսակցությունների մեջ։

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանի խոսքով՝ աշխարհում ոչ մի երկրի ղեկավարի ընտանիքի անդամները քաղաքականությամբ չեն զբաղվում, այնինչ Հայաստանում հակառակ պատկերն է։

«Այսօր Հայաստանում  տեղի է ունենում մի բան, որ դեմ է համընդհանուր բարոյական արժեհամակարգին։

Փաշինյանն իր ընտանիքին չի խնայում։ Մարդու կինն է զբաղվում քաղաքականությամբ, աղջիկ երեխան է զբաղվում քաղաքականությամբ։

Ինձ ասում են՝ երեխա մի ասեք, բայց ես չեմ ուզում հասուն մարդկանց վիրավորել Մարիամ Փաշինյանին հասուն մարդ անվանելով»,- նշեց նա։

Տեսանյութը՝ news.am-ի