Արթուր Վանեցյանի գործունեությունը շատ հետաքրքիր է քաղաքական դաշտում նրա ակտիվացումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, և կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է անդրադառնա այդ հարցերին: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը` անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործունեությանը:
Ըստ նրա` հասարակության շրջանում տարակուսանք կա, որ ԱԱԾ նախկին տնօրենը, որն ուղիղ նշանակվել էր հեղափոխական վարչապետի կողմից, ինչպես է եղել, որ երկրում տեղի են ունեցել տարատեսակ իրադարձություններ նրա՝ ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ: «Ինձ համար անհասկանալի է` լինել ԱԱԾ տնօրեն Նիկոլ Փաշինյանի կաբինետում, հետո խոսել Նիկոլ Փաշինյանի դեմ»,-ասաց Բաբայանը:
Նա նկատեց, որ մեր հասարակությունը ժամանակին դժգոհում էր կլանային համակարգից և նույն այդ կլանային իրավիճակում հայտնվել ենք հիմա: «Կան հարցեր, որոնց պարոն Վանեցյանը պարտավոր է պատասխանել, նոր հայտարարություններ անել»,-ասաց նա և նշեց, որ եթե քաջություն ունեն խոսել խնդիրներից, ուրեմն, թող բացահայտեն, թե Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին օրվանից ինչ է եղել հանրապետությունում, ինչ ինֆորմացիաներն են թաքուն պահվել:
«Մեր կուսակցությունն առաջին օրվանից ասել է, որ հեղափոխությունը չարիք է և Փաշինյանը չի կարողանալու լուծել արմատացած այն խնդիրները, որոնք տարիներ շարունակ լուծվում էին, և փորձ էր արվում առաջ շարժվել Սերժ Սարգսյանի օրոք»,-ասաց Վահան Բաբայանը:
Սամսոնյանը նկատեց, որ այլ երկրների ղեկավարների կանայք կամ ամուսինները քաղաքական մեկնաբանություններ չեն անում:
Ինչ վերաբերում է ծննդատներ փակելուն, ապա բանախոսն ասաց, որ եթե շարժվում են Երևանին մոտ լինելու տրամաբանությամբ, ապա մոտեցմամբ կարող են Եղվարդում փակել՝ ոստիկանությունը, դպրոցը ու արդյունքում, գերծանրաբեռնված Երևանն էլ ավելի կծանրաբեռնվի: «Մարդկանց կյանքի հետ կապված հարցերը դարձրել են իրենց չարեփոխումների խնդիր, քանի որ այս մարդիկ առաջին օրվանից որևէ բան չեն բացել, ստեղծել, այս մարդիկ եկել են իշխանության միայն փակելու, կասեցնելու համար»,-ասաց նա:
Խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Բաբայանն ասաց. «Բոլորիս պարտքն է, որ պետք եղած ժամանակ բոլորս կանգնենք Հրայր Թովմասյանի մեջքին, Սահմանադրական դատարանի անդամների մեջքին»:
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը գտնում է, որ պետք է հնարավորինս խրախուսել, ողջունել ու ոգևորել Արթուր Վանեցյանին, որպեսզի նա բացի բոլորի աչքերը և իմանանք ողջ ապօրինությունների շարքը, որոնք թույլ է տվել Նիկոլ Փաշինյանը: «Այդ փուլը մեկնարկել է. մենք ունենք արդեն փաստացի դեղին քարտ»,-ասաց Սամսոնյանը:
Ըստ նրա` հանրությունն այլևս ակտիվ քաղաքական դերակատար չէ: «Օրինաչափություն է դարձել, որ բոլորը հայհոյում են Փաշինյանին ու նրա քաղաքական ապագան քաղաքացիներին, անգամ պողոսների մեծամասնությանը, այլևս ակտիվ չի հետաքրքրում: Այն ահռելի թիվը, որ կա պարգևավճարների մասով, ժողովրդին հունից հանել է, նաև այն մարդկանց, որոնք սատարում էին Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա:
Նարեկ Սամսոնյանը վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ փաստերի մասին է խոսում Արթուր Վանեցյանը: «Ինքն էլ լավ գիտի, որ եթե Արթուր Վանեցյանը սկսեց զբաղվել քաղաքականությամբ՝ իր համար դառնալու է թիվ մեկ վտանգը: Ես բացառում եմ Վանեցյանին ձերբակալելը, քանի որ Վանեցյանին ձերբակալելու հաջորդ օրը կլինի Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության կորստից հինգ պակաս»,-ասաց նա: Սամսոնյանը նաև նկատեց, որ այլ երկրների ղեկավարների կանայք կամ ամուսինները քաղաքական մեկնաբանություններ չեն անում:
Ինչ վերաբերում է ծննդատները փակելուն, ապա ըստ Սամսոնյանի՝ այդ ծննդատներում վիճակը աբսուրդային է, սակայն դրանք պետք է վերանորոգել, ընդգրկել համապատասխան մասնագետներին: «Իրենք զբաղված են իրենց մանկության երազանքը իրականացնելով, օրինակ` ես գիտեմ, որ Արսեն Թորոսյանի մանկության երազանքը եղել է պրադո ունենալը»,-ասաց նա:
Դիմելով քննչական մարմիններին` Նարեկ Սամսոնյանն ասաց. «Եթե իրեն հրավիրեն հարցաքննության, ապա ինքը պատրաստվում է քննիչի հետ սելֆի անել»:
0Comments