Սա տեղահանության մեկ այլ ձև է. Պավլիկ Մանուկյանը՝ ծննդատների փակման մասին

Սենց հերթով փակվելու են որբանոցները, ծերանոցները

«Ճիշտն ասած, անհարմար եմ զգում, բուտիլիզմով հիվանդ թունավոր էդ բանը, որ քաշում են ժողովրդի ջանը, այսպես վարակում, պառակտում առաջացնում, անհասկանալի տեսարաններ ստեղծում, արդյունքում ժողովուրդը չի էլ կարողանում կողմնորոշվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը: Նա նաև հավելեց՝շուտով բոլորն էլ բացահայտվելու են, բոլորի դեմքն էլ երևալու է, ոչինչ չի փոխվել և դատարանների վրա ազդեդություն կա:

Մանուկյանը հավելեց, որ թավիշն էլ շուտով կվերածվի փալասի, եթե արդեն չի վերածվել: Հարցին, թե ի՞նչ գնահատական կտա նոր իշխանության գործելաոճին, Մանուկյանը պատասխանեց. «Թալեաթ 1» օպերացիան պրծավ նախորդ իշխանության ժամանակ, իսկ հիմա դոկտոր Նազիմն ու Ջեմալ փաշան են, այսինքն երեխաներին թունավորել, ծովը լցնելու փոխարեն հիմա գտել են մեթոդը, կարելի է ընդհանրապես փակել ծննդատները: Սենց հերթով փակվելու են որբանոցները, ծերանոցները: Սա տեղահանության մեկ այլ ձեւ է»,-ասաց նա:

Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Պավլիկ Մանուկյանն ասաց, որ ազգայնականները պետք է համախմբվեն, որպեսզի կարողանան այս վիճակից ժողովրդին դուրս բերել: «Ես արդեն ասել եմ, որ այս և բոլոր նախկին իշխանությունները ներկայացրած անձինք նույն կոյուղաջուրն են: Ոչ էլ վախենում եմ՝ խափանման միջոց կփոխեն, կգնդակահարեն, ժողովրդի աջակցություն և այլն: Ես ապստամբել եմ և ինքս եմ աջակցել ժողովրդին, ոչ թե ժողովրդից աջակցություն եմ ակնկալել»,-ասաց Պավլիկ Մանուկյանը: