Փաշինյանի շնորհիվ բոլոր հարցաքննվողները սելֆի կանեն իրենց հարցաքննող քննիչի հետ

Ու ինչի համա՞ր. հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի»

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջի գրառմամբ անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հրապարակած լուսանկարին՝ կից«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ՝ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայացել է եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին» գրառմամբ:

Ռ. Մելիքյանի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վարչապետ Փաշինյանի շնորհիվ այսուհետ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ։ Քննիչներն էլ չեն թույլատրելու (որովհետև ամենևին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում), հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելու են, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։

Ու ինչի համա՞ր։ Հերթական «առաջին անգամի», հերթական «ՀԺ-24»-ի»։