«Հեղափոխությունը» ճգնաժամի մեջ է
«Մերժիր Սերժին» լոզունգը բերաններին մարդկանց խաբեցին, թե մերժեք որ լավ ապրեք` չստացվեց:
Հիմա արդեն երկու տարի է իրենք են իշխանություն և ժողովուրդը ավելի վատ է ապրում:
Ստի և մանիպուլյացիայի հիման վրա վատաբանեցին շատ ազնիվ և հայրենասեր մարդկանց իսկ իրենց հռչակեցին «սուրբ», բայց մարդիկ տեսան,որ դա էլ է կեղծիք:
Ազգային և ավանդական արժեքները փորձեցին քանդել, եկեղեցուն «ծնկի» բերել, մամուլին լռեցնել, դա էլ չստացվեց:
Օրակարգ բերվեցին կեղծ լոզունգներ` տնտեսական հեղափոխություն, վեթթինգ և այլն, որ շեղեն մարդկանց իրական սոցիալական խնդիրներից, բայց չկա աճ, չկա հույս, չկա ակտիվ տնտեսական առաջընթաց:
Փոխարենը ստացանք միլիոնների հասնող յուրայիններին տրվող պարգևավճարներ,փակվող մանկատներ և ծննդատներ, հիմնրկներ, ինչպես նաև մարդկանց կրճատումներ:
Ներդրումնրի փոխարեն վերցրեվինք կրկին միլիոնավոր եվրոներ վարկեր և պարտքեր և գնացինք հասանք մի վիճկի երբ իշխող անձը իր ընտանիքը նույնպես մտցրեց քաղաքական ոլորտ, ձևավորելով կլանային կառավարման համակարգ:
ԱԺ-ն դարձավ մեկ անձի իշխանության սպասարկողը և կառավարության բերած օրենքների «դակողը» տոկոսային առումով անհամեմատ զիջելով գործադիրին օրենսդրական նախաձեռնությունների հարցում:
Հանգուցալուծումը մեկն է`գնալ արտահերթ ընտրությունների, ձևավորել օրվա քաղաքական պահանջներին համահունչ ԱԺ և կառավարություն:
Վահան Բաբայանի անդրադարձը
0Comments