Կառավարությունը, որը հռչակել է մինչև 2050 թվականը ՀՀ-ում բնակչության թվականակը 5 մլն-ի հասցնելու նպատակ, իրավունք չունի փակել որևէ ծննդատուն՝ անկախ ծնունդների քանակից։ Ճիշտ հակառակը․ նույնիսկ, եթե որևէ բնակավայր հեռու է համապատասխան բժշկական կենտրոններից, բնակչության հարմարավետության նպատակներից ելնելով՝ պետք է կառուցվեն նոր ծննդատներ։
Ինչպե՞ս եք պատկերացնում այն ծննդաբերող կանանց և նրանց հարազատների վիճակը, ովքեր օրինակ Եղվարդի կամ որևէ այլ մոտակա բնակավայրերի գյուղերից պետք է հասնեն Երևանի որևէ բժշկական կենտրոն՝ Երևանի փողոցներում համատարած խցանումների պայմաններում։
Առնվազն ԶԱՎԵՇՏԱԼԻ Է նույնիսկ մտածել ֆինանսական միջոցների խնայողության մասին․ վստահ եմ, որ ցանկացած փակման ենթակա ծննդատան պահպանման տարեկան ծախսերը ավելի քիչ են, քան նույն առողջապահության նախարարության բարձրաստիճան մի քանի պաշտոնյաների, Ազգային ժողովի մոտավորապես 10 պատգամավորի, որևէ մարզպետի կամ այլ պետական պաշտոնյաների տարեկան պարգևավճարների չափը․․․․․։
Հ․Գ․ Կարծում եմ, որ ընդհանրապես ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ նոր իշխանությունների ներկայացուցիչները (գործադիր և օրենսդիր) հեղափոխական ՊԱԹՈՍԻ պարագայում, գոնե իրենց պաշտոնավարման առաջին տարում, կարող էին աշխատել ՆՈՒՅՆԻՍԿ անվճար, որպես «Ժողովրդի Ծառա»․․․։
Հայկ Ֆարմանյան
0Comments