Արտասովոր. Չինաստանում ահռելի փոսը «կուլ է տվել» ուղևորներով լի ավտոբուսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միջադեպի հետևանքով գրանցվել է առնվազն 6 զոհ, կա 10 անհետ կորած, 16 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

Չինաստանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է տեսանյութ, որը ցույց է տալիս՝ ինչպես է փողոցում անսպասելիորեն առաջացած ահռելի փոսը «կուլ տալիս» ուղևորներով լի ավտոբուսն ու հետիոտներին, գրում է The Guardian-ը: 

Միջադեպի հետևանքով գրանցվել է առնվազն 6 զոհ, բացի այդ, կա տասն անհետ կորած: Տասնվեց մարդ հիվանդանոց է տեղափոխվել:

Դեպքը տեղի է ունեցել Սինին քաղաքի ավտոբուսի կանգառներից մեկում: Տեսանյութում երևում է՝ ինչպես են մարդիկ խուճապահար փախչում:

Ներկայում իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Նշվում է, որ գետնի տակից հայտնվող ահռելի փոսերը «նորություն» չեն Չինաստանում: Դրանք հաճախ են տեղի ունենում և կապված են լայնածավալ շինարարական աշխատանքների հետ:

ա

ա

Նյութի աղբյուրը՝ tert.am