Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ կադրեր, որոնք արվել են հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանի նկատմամբ ավիահարվածի իրականացումից հետո, այս մասին հայտնում է tert.am-ը
Լուսանկարները ներկայացնում են իրանական բալիստիկ հրթիռների պատճառած նյութական վնասի չափը: Կադրերում երևում է, որ ավիահարվածի հետևանքների վերացման աշխատանքներն արդեն մեկնարկել են:
Նշվում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար որպես վրեժ իրականացված ավիահարվածի հետևանքով մարդկային զոհեր չեն եղել:
Խոցված ավիաբազան գտնվում է Անբար նահանգում՝ մայրաքաղաք Բաղդադից 140 կմ դեպի արևմուտք: Այնտեղ տեղակայված է 1500 ամերիկացի զինծառայող:
Ռազմակայանի ուղղությամբ արձակվել է ավելի քան 10 հրթիռ: Դրանք հարվածել են բետոնե պատնեշներին, գետնին թողնել են հարվածից առաջացած մեծ խառնարաններ, ավիրել շինություններ:
Ամերիկացի լեյտենանտ-գնդապետ Անտոնետ Չեյզը նշել է, որ հարվածի ժամանակ ամերիկացի զինծառայողները գտնվել են թաքստոցներում:
Իրանական հարվածների հետևանքները՝ լուսանկարներով ու տեսանյութով
Խոցված ավիաբազան գտնվում է Անբար նահանգում՝ մայրաքաղաք Բաղդադից 140 կմ դեպի արևմուտք
0Comments