Սերժ Սարգսյանն ու Տարոն Մարգարյանն այցելել են շախմատի ակադեմիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նա հետեւել է հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարի ընթացքին

ՀՀ 3-րդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա (Chess Academy of Armenia), որտեղ հետեւել է հունվարի 8-17-ն անցկացվող` Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ միջազգային մրցաշարի ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։

Նշենք, որ 3-րդ նախագահին ուղեկցել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական եւ շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են պատանիներ եւ աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից, ինչպես նաեւ արտերկրից:

s

s

s

s

a