Երևան - Թեհրան - Երևան թռիչքները կվերսկսվեն. հայտարարություն

Մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել

Armenia Airways ընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և Իրանի օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ երաշխիքներ է ստացել։ Այս մասին նշված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Հարգելի ուղևորներ,

Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ.

Մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոնշյալը Արմենիա Էյրվեյզ ավիաընկերությունը վերսկսելու է իր կանոնավոր Երևան-Թեհրան-Երևան թռիչքները Հունվարի 14-ից: