Բարեփոխումները պետք է սկսել Առողջապահության նախարարությունից ու այնտեղ աշխատողներից: Եվ շատ ճիշտ կլինի իրար հետ պայմանավորվեք` հայտարարություններ անելուց առաջ:
Նախարարը հայտարարում է, որ չեն փակվում ծննդատները, իսկ մեկ այլ աշխատակից` Ծաղիկը Վարդանյանը, հայտարարում է, որ այդ ծննդատներից ծառայություն չեն գնելու, այսինքն չեն ֆինանսավորվելու:
Կենտրոնացեք ընկերներ հիմա ո՞վ է ու՞մ դեմ: Եվ հա, նախարարը որոշել է այցելել որոշ համայնքներ և տեղում ծանոթանալ խնդիրներին:
Ի՞սկ մինչև հիմա ու՞ր էր այդ անձը, ի՞նչին էր սպասում: Իսկ մայրական և մանկական մահերի համար փակեք Հանրապետական ծննդատունը, Շենգավիթը, Երեբունին, Մասիվը և շատ արդար կլինի:
Հա ու չմոռանամ ասել, որ մինչ օրս ոչ մի մահացության դեպք դեռ չի բացահայտվել:
Նունե Ներսիսյանի անդրադարձը
0Comments