Այս պահին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում սպասում են մարզպետ Չոբանյանին

Քննարկելու են համայնքի ծննդատան աշխատանքային հետագա գործունեության հարցը

Այս պահին Տավուշի մարզի Աչաջուր համայնքում սպասում են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին՝ քննարկելու համայնքի ծննդատան աշխատանքային հետագա գործունեության հարցը: Այս մասին Analitik.am-ին հաղորդեց Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը:

Նշենք, որ Շիրակի մարզի Մարալիկի ծննդատան և հիվանդանոցի փակմանը զուգահեռ փակվում է նաև Աչաջուր համայնքի ծննդատունը: Ծննդատան փակման դեպքում աշխատակիցները կմնան առանց աշխատանք, իսկ Աչաջրի և հարակից համայնքի բնակիչները ստիպված են առողջական խնդիրների դեպքում մեկնել Իջևան քաղաք:

Հիշեցնենք՝ ինչպես արդեն հայտնել է Live24.am-ը, մոտ 30-35 գյուղ է սպասարկում հիվանդանոցը, ունի մոտ 5000 հաշվառված ընտանիք, որոնք ընտանեկան բժշկի ծառայություններից են օգտվում։

Պայմանավորված նրանով, որ բնակիչները նախորդ տարվա սկզբին, ըստ խոսակցությունների, մտածել են թե փակված է, քանի որ այդ մասին խոսակցություններ են եղել՝ առաջին մի քանի ամիսը չեն դիմել հիվանդանոց, և դա է պատճառը, որ ունեցել են 80 ծնունդ

Տեղեկություններ կան, որ որոշ բժշկական կենտորններ փակվելու են, այդ թվում Մարալիկի, Աչաջրի, Վարդենիսի, Մասիսի և այլն: Իսկ թե ինչու, առողջապահական համակարգի զարգացումն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը համայնքներում գործող ԲԿ-ները փակելով է տեսնում: