Իրանում բախվել են ցուցարարներն ու ոստիկանները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիրառվել է արցունքաբեր գազ 

Իրանի մայրաքաղաք Թեհրանում կիրակի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, ըստ tert.am-ի՝ հայտնում է The Guardian-ը՝ հավելելով, որ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:

Ցուցարարները պահանջել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը և հակակառավարական կարգախոսներ հնչեցրել: 

Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին երկրի իշխանությունների սխալի պատճառով տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները խոստովանել են, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:

«Նրանք մեզ ստում են՝ ասելով, թե ԱՄՆ-ն մեր թշնամին է, մեր թշնամին այստեղ է: Դուք մեր «Իսլամական պետություն»-ն եք (նկատի ունի ահաբեկչական խմբավորումը-tert.am)»,-նշել է ցուցարարներից մեկը:

Նշենք, որ ցույցեր են անցկացվել Իրանի ևս մի քանի քաղաքում: 

Footage purports to show a 'militiaman' holding a shotgun running away from the scene as a crowd gathered around the woman who was allegedly killed