«Կենցաղային խոսակցություն է». Միրզոյանի գնահատականը՝ Վանեցյան-Փաշինյան ընտանիքների հեռակա բանավեճին

Նա նաեւ հավելեց, որ Արթուր Վանեցյանին իրեն քաղաքական հակառակորդ չի համարում

«Կենցաղային խոսակցություն է». այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի եւ Նիկոլ Փաշինյանի ընտանիքների միջեւ հեռակա բանավեճին:

Նա նաեւ հավելեց, որ Արթուր Վանեցյանին իրեն քաղաքական հակառակորդ չի համարում:

Նշենք, որ վերջին օրերին հեռակա «փոխհրաձգություն» է սկսվել Արթուր Վանեցյանի եւ Մարիամ Փաշինյանի միջեւ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Հայկական ժամանակ»-ում հոդված հրապարակվեց, որը Արթուր Վանեցյանին մեղադրում է Փաշինյանների ընտանիքի մասին վարկաբեկիչ նյութեր հրապարակելու նախաձեռնության մեջ: