Ռեֆորմիստները Զոհրաբ Մնացականյանին փակ ռեժիմով քննարկման են հրավիրում

Ցանկանում ենք տեղեկանալ Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը

Բաց նամակ ՀՀ Արտաքին գործերի նախարար պարոն Զ. Մնացականյաին

Պարոն Մնացականյան,

Ռեֆորմիստների կուսակցությունը լինելով քաղաքական դաշտում շուրջ 3 տարի՝ մշտապես ունեցել է իր մտահոգություններն Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ:

Ունենալով օրենքով սահմանված կարգով ՀՀ քաղաքական կյանքին մասնակցելու սահմանադրությամբ ընձեռնված բոլոր իրավունքները `ցանկանում ենք տեղեկանալ Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ ՀՀ իշխանությունների դիրքորոշման մասին:

Հաշվի առնելով Ձեր մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած նմանատիպ ձևաչափի հանդիպումը՝ Ռեֆորմիստների կուսակցության գործադիր մարմինը հրավիրում է Ձեզ փակ ռեժիմով քննարկման կուսակցության կենտրոնական գրասենյակում (ք. Երևան, Բաղրամյան 59):

Ակնկալում ենք առաջիկա շաբաթվա ընթացքում Ձեր մասակցությունը այդ փակ քննարկմանը ըստ Ձեզ հարմար ժամկետների:

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ, 
Վահան Բաբայան