Ամերիկյան ռազմաբազան Իրաքում հարձակման է ենթարկվել

Ռումբերն ընկել են բազայի ներսում գտնվող թռիչքավայրէջքային ուղու վրա

Իրաքում գտնվող բալադ ռազմակայանը, որտեղ տեղակայված են ամերիկացի զինվորականներ ենթարկվել է հրթիռային հարձակման։

Առնվազն յոթ ականանետային ռումբ է ընկել բազայի տարածք։

Վիրավորվել է չորս իրաքցի զինվորական։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը, իր ռազմական աղբյուրներին հղում տալով։ Ռումբերն ընկել են բազայի ներսում գտնվող թռիչքավայրէջքային ուղու վրա։

Նշենք, որ Բալադը գտնվում է մայրաքաղաք Բաղդադից 80 կմ դեպի հյուսիս։