Աչաջրի ծննդատանը 2020-ին 3 ծնունդ են ընդունել․ բուժանձնակազմը աշխատում է առանց աշխատավարձ

Կփակվեն նաև Եղվարդի, Մասիսի, Վարդենիսի, Թալինի և ևս 3 ծննդատներ

Աչաջրի նորոգված և բարվոք ծննդաբերական բաժանմունքում 2020 թվականի հունվարի 1-ին, 2-ին և 3-ին երեք ծնունդ են ընդունել։

Ի դեպ ծննդատան աշխատողները, ինչպես Մարալիկում, այստեղ նույնպես աշխատում են առանց աշխատավարձ, և ամենակարևորը՝ հոգատուրությամբ և հետևողական վերաբերմունքով։

Ստորև ներկայացնում ենք Աչաջրի ծննդաբերական բաժանմունքի նկարները և 2020 թվականի ծննդկանների ցանկը։

Ըստ որոշ աղբյուրների, Աչաջրի և Մարալիկի ծննդատներից բացի՝ փակվելու են նաև Եղվարդի, Մասիսի, Վարդենիսի, Թալինի և ևս 3 ծննդատներ։

Live24.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Տավուշի մարզի Աչաջուր գյուղի տարեկան 110-120 ծնունդ ընդունող եւ հարակից գյուղերին սպասարկող ծննդատունը կագնած է փակման վտանգի առաջ: Գյուղացիները դժգոհ են այդ որոշումից: Մոտ 400 գյուղացի էր հավաքվել ծննդատան փակվելու հարցով համայնքային քննարկմանը, և երկուշաբթի գրավոր կդիմեն վարչապետին եւ առողջապահության նախարարին։

Նկարները տրամադրեց Նունե Ներսիսյանը

1

1

1

1

1