Հիմա էլ բյուջեն մսխելու նոր միջոց են գտել. որոշել են քանդուքարափ անել Հանրապետության Հրապարակը

Ժամանակին ախր Թամանյանը ձեր չափ չէր հասկանո՞ւմ, թե ինչը փակի ու ինչը թողնի

Օգտատեր Թորոս Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հիմա էլ բյուջեն մսխելու նոր միջոց են գտել, որոշել են հսկայական գումարներ ծախսել՝ քանդուքարափ անել Հանրապետության Հրապարակը, ու նրա տակից վեր հանել 17-րդ դարի ինչ որ կառույցներ, որոնք իրենցից ոչ մի պատմամշակութային արժեք չեն ներկայացնում ու որոնց մշակութային պատկանելիությունը (հայկական, թե թյուրք-ադրբեջանական) խիստ վիճելի է:

Ժամանակին ախր Թամանյանը ձեր չափ չէր հասկանում, թե ինչը փակի ու ինչը թողնի:
Ես կարծում եմ, որ մարդիկ պիտի ոտքի կանգնեն ու փրկեն Հանրապետության Հրապարակը, և թույլ չտան, որ այս ապազգային իշխանությունները այն ձևախեղեն:

Եթե գումարներ են ուզում ծախսել իբրև թե Երևանի տուրիստական գրավչությունը բարելավելու համար, ապա թող Կասկադի վերևի մասը վերջապես ավարտին հասցնեն (ամոթ է, ինչքան կարելի է սպասել դրան), կամ Երաևանի կենտրոնում տարիներով անավարտ թողած մյուս շինությունները կառուցեն վերջացնեն, որպեսզի քաղաքի գոնե կենտրոնը նորմալ բարեկարգ քաղաքի տեսք ստանա վերջապես, այլ ոչ թե ինչ որ անհեթեթ պատրվակով քաղաքի սիրտը հանդիսացող Հանրապետության Հրապարակը ավիրեն»: