Երկրից արտաքսել Մեծ Բրիտանիայի դեսպանին. Իրանցի խորհրդարանական

Ռոբերտ Մաքեյրը բերման էր ենթարկվել մի քան ժամով «ցուցարարների շրջանում որոշ սադրիչ գործողություներում» ներգրավվածության կասկածանքով

Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալաեդին Բորուժերդին կոչ է արել երկրից արտաքսել Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրին, որը նախօրեին մասնակցել է Թեհրանում հրթիռով խոցված ուկրաինական ինքնառիթի կործանման փաստի դեմ ակցիային, հաղորդում է Tasnim-ը:

Գործակալությանը տված հարցազրույցում  Բորուժերդին հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարարը պետք է նախապատրաստական աշխատանք կատարի Մաքեյրին երկրից արտաքսելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Live24.am-ը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրը բերման էր ենթարկվել մի քան ժամով «ցուցարարների շրջանում որոշ սադրիչ գործողություներում» ներգրավվածության կասկածանքով: Մաքեյրը բերման էր ենթարկվել հենց ակցիայի վայրից, որը կազմակերպվել էր Իրանի ԻՀՊԿ ԶՈՒ կողմից խոցված ուկրաինական ինքնաթիռի մասին լուրերի ֆոնին:

ԱՄՆ-ի Պետդեպը կոչ է արել Իրանի իշխանություններին ներողություն խնդրել դիվանագետին բերման ենթարկելու համար՝ անվանելով այդ քայլը որպես Վիեննայի կոնվենցիայի խախտում: