Աչաջրի հիվանդանոցը նույնպես կփակվի․ այն սպասարկում է շուրջ 5000 հաշվառված ընտանիք

2020 թվականի համար ծննդատան և բուժական ծառայության հատկացվող ֆինանսավորում չի իրականանա

Մարալիկի ԱԿ-ի ծննդաբերական «մահճակալների» քննարկումներից հետո ինձ է դիմում մի քաղաքացի, ով ապրում է Աչաջուր համայնքում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Նունե Ներսիսյանը։

Պարզվում է, որ նախարարի հրամանով Աչաջուր համայնքի հիվանդանոցը 2020 թվականի համար ծննդատան և բուժական ծառայության հատկացվող ֆինանսավորում չի ստանալու:

Եվ ինչպես ասաց նախարարության աշխատակիցը՝ նախարարությունը գնորդ է և տվյալ դեպքում Աչաջրի հիվանդանոցից ծառայություններ չի գնելու:

Ստացվում է, որ մարդիկ 10 օր է տեղյակ չեն, որ չեն աշխատում և պարտաճանաչ հաճախել են աշխատանքի:

Իմ տեղեկություններով մոտ 30-35 գյուղ է սպասարկում հիվանդանոցը, ունի մոտ 5000 հաշվառված ընտանիք, որոնք ընտանեկան բժշկի ծառայություններից են օգտվում։

Պայմանավորված նրանով, որ բնակիչները նախորդ տարվա սկզբին, ըստ խոսակցությունների, մտածել են թե փակված է, քանի որ այդ մասին խոսակցություններ են եղել՝ առաջին մի քանի ամիսը չեն դիմել հիվանդանոց, և դա է պատճառը, որ ունեցել են 80 ծնունդ։

Նույն պատճառաբանությունն է, ինչ Մարալիկինը, բայց մի տարբերությամբ, եթե Մարալիկի հիվանդանոցում բժիշկ չունեին, Աչաջրի բժիշկը իրոք պրոֆեսիոնալ բժիշկ է՝ Կորյուն Ռուբենի Վարդապետյանը։

Տեսնենք այս մասին ի՞նչ կասեն առողջապահության նախարարությունում և հենց ինքը «վնասատու» նախարարը: 

Հ.Գ. 1. Լավ, դուք ե՞րբ եք հասկանալու, որ միայն ձեր կյանքը բարեփոխելով, առողջապահական համակարգը չի բարեփոխվի:

Հ.Գ. 2. Նամակի հասցեատիրոջ անունը միտումնավոր ծածկել եմ,քանի որ ապրում ենք «ժողովրդավար» Նոր Հայաստանում:

1

1

1

1

1