Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ռոհանիի հետ

Լուսանկարում երևում է, թե ինչպես է օդանավը վնասվել հրթիռի բեկորներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ և քննարկել Թեհրանի օդանավակայանի մոտ ուկրաինական օդանավի կործանման հարցը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր խոցված օդանավի լուսանկարը: Լուսանկարում երևում է, թե ինչպես է օդանավը վնասվել հրթիռի բեկորներից:

Զելենսկին փոխանցել է, որ ուկրաինական կողմին տրամադրել են ավիավթարի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկությունները. «Ուկրաինան արդեն գիտի 176 մարդու կյանք խլած ողբերգական վթարի պատճառները, սակայն պետք է շարունակի աշխատել քննության իրավաբանական մասն ավարտին հասցնելու համար»:

Նյութի աղբյուրը՝ analitik.am