6-րդ դասարանի աշակերտը գնդակահարել է ուսուցչին և ինքնասպան եղել

Հայտնի է, որ նա ապրել է տատիկի հետ
ապանություն

Մեքսիկայում 6-րդ դասարանի աշակերտը կրակ է բացել դպրոցում:

Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով UNO TV-ին:

Տղան գնդակահարել է ուսուցչին և վիրավորել առնվազն 6 հոգու՝ 5 աշակերտի և ուսուցչին: Դրանից հետո նա ինքնասպան է եղել:

Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին ոչինչ չի հաղորդվում: Ըստ տարբեր աղբյուրների, հրաձիգը եղել է 11 կամ 12 տարեկան:

Հայտնի է, որ նա ապրել է տատիկի հետ։

analitik.am