Ու՞ր էր մեկնում և ու՞մ պիտի հանդիպեր մամլո խոսնակը

Տոնական այդ օրը դժվար թե հենց այնպես բացակայեր․ «Հրապարակ»

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հունվարի 9-ի առավոտյան իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել.

«Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»:

Հունվարի 6-ին՝ Սուրբ ծննդյան օրը, կեսգիշերին նրան տեսել են օդանավակայնում ։

Ինչպես հայտնում են՝ թռիչքի էր պատրաստվում։ Սովորաբար պաշտոնյաները օգտվում են «վիպ սրահից», բայց Վլադիմիր Կարապետյանը սովորական սրահում էր։ Նա մենակ չէր։

Ու՞ր էր մեկնում մամլո խոսնակը, ու՞մ պիտի հանդիպեր։

Տոնական այդ օրը դժվար թե հենց այնպես բացակայեր։

Կարելի է եզրակացնել, որ նա մինչև տոնական օրերն է իմացել աշխատանքից ազատվելու մասին։