Այսօր Երկնքի հացը որոնելու փոխարեն մարդիկ միմյանց են ուտում

Եվ նրանք որ դառնում են նյութապաշտության հետևորդ, պսակվում են իրենց սոսկալի կորստի հետ
հավատ

Աշխարհը ըստ աշխարհի է գնում, աշխարհը սատանայի որոգայթների մեջ է: Մինչդեռ քրիստոնեությունը մարդ է կերտում, որպեսզի մարդը չստի ոչ ինքն իրեն և ոչ այլոց, Աստծու զարմ լինի, կյանքի պատվիրանները չարհամարհի, որպեսզի ապրի, իսկ աշխարհը ըստ սատանայի ստեղծում է դրամի աստվածացում: Եվ նրանք որ դառնում են նյութապաշտության հետևորդ, պսակվում են իրենց սոսկալի կորստի հետ: Եվ քանի դեռ մեծ վրեժխնդրությունը չի սկսվել` բնության աղետներով, մոլորվածների պատժի ճիչերով, նրանց ինքնախաբեության աստվածը դրամն է, որպեսզի ավելի վատանան, ըստ Սատանայի, և ոչ թե Նրան ընդունեցին Աստված, Ով արեգակն ստեղծեց: Այսօր մարդու բանականությունն է աղետի մեջ, Աստված: Այսօր Երկնքի հացը որոնելու փոխարեն մարդիկ միմյանց են ուտում: Երկրպագում են դրամին և ոչ թե Քեզ, Աստված, որ երկինքն ու երկիրը ստեղծեցիր: ՄԵԾ ՄՈԼՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՅՍՕՐ:
Մինչդեռ պատվիրանդ հրավիրել է մեզ նախախնամությանը ապավինել և ոչ թե մեր խոտելի, մահացու նյութական հրապույրներին: Որովհետև Դու ես հոգում յուրաքանչյուրիս կարիքները, ինչպես սիրող Հայր:

ԱՊԱՒԻՆՈՒՄ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹԵԱՆԸ
25 «Դրա համար ասում եմ ձեզ. ձեր կեանքի համար հոգ մի՛ արէք, թէ ի՛նչ պիտի ուտէք կամ ի՛նչ պիտի խմէք, և ոչ էլ ձեր մարմնի համար, թէ ի՛նչ պիտի հագնէք. չէ՞ որ կեանքը աւելին է, քան կերակուրը, և մարմինը՝ քան զգեստը: 26 Նայեցէ՛ք երկնքի թռչուններին. ո՛չ վարում են, ո՛չ հնձում և ո՛չ էլ շտեմարանների մէջ հաւաքում. և ձեր երկնաւոր Հայրը կերակրում է նրանց. չէ՞ որ դուք աւելին էք, քան նրանք: 27 Եւ արդ, ձեզնից ո՞վ կարող է հոգս անելով՝ իր հասակի վրայ մէկ կանգուն աւելացնել: 28 Եւ հագուստի համար ինչո՞ւ էք հոգս անում. նայեցէ՛ք վայրի շուշանին, ինչպէ՜ս է աճում. ո՛չ ջանք է թափում և ո՛չ հիւսում: 29 Ասում եմ ձեզ, որ Սողոմոնն իսկ, իր ամբողջ փառքի մէջ, չհագնուեց նրանցից մէկի նման: 30 Իսկ եթէ դաշտի միջի խոտին, որ այսօր կայ և վաղը հնոց կը նետուի, այդպէ՛ս է հագցնում Աստուած, որքա՜ն ևս առաւել՝ ձե՛զ, թերահաւատնե՛ր: 31 Այսուհետև հոգ մի՛ արէք ու մի՛ ասէք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, 32 որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է: 33 Նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը և նրա արդարութիւնը, և այդ բոլորը Աստուած ձեզ աւելիով կը տայ: 34 Այսուհետև հոգ մի՛ արէք վաղուայ մասին, որովհետև վաղուայ օրը իր մասին կը հոգայ. օրուայ հոգսը բաւ է օրուայ համար»:

ՄԱՏԹԷՈՍ 6

Մաքսիմ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից