Ազդեցություն. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Երբ դու Ինձ գաս, Ես քեզ կտամ այն Հավիտենական Կյանքը, որ տալիս եմ բոլոր ինձ հավատացողներին

ա

Հունվարի 10

Երբ դու Ինձ գաս, Ես քեզ կտամ այն Հավիտենական Կյանքը, որ տալիս եմ բոլոր ինձ հավատացողներին: Այդ նոր կյանքը կփոխի քո ողջ էությունը, կդառնա քո գոյության իմաստը, խոսքերը, որ դու կխոսես, ազդեցությունը, որ դու կունենաս:

Այս բոլորը հավիտենական նկարագիր կստանան, որովհետև կբխեն քո մեջ եղած Կյանքից, որ Իմ Կյանքն է՝ Հավիտենական Կյանքը, այնպես որ, այս հատկությունները կապրեն հավիտյան: Հիմա դու տեսնում ես, թե որքան մեծ ու հրաշալի է Հավիտենական Կյանք ունեցող Հոգու Գործը: Իր բառերը, իր ազդեցությունը անվերջ շարունակվում են դարերի միջով:

Հարկավոր է խորհել այս ճշմարտությունների մասին, որ Ես Եմ քեզ տալիս: Սրանք մակերեսային իրողություններ չեն, այլ՝ Գաղտնի Գանձերն են Իմ Թագավորության, ծածկված ու պահված թանկագին մարգարիտները: Քո մտքում խոկա ու խորհրդածիր այս խոհը, սրանք քո սրտի ու մտքի գործը դարձրու: