«Սևերի» ու «սպիտակների» բաժանելը շարունակվում է. քաղտեխնոլոգ

Նրա խոսքով՝ ժամանակին նման «թշնամի» էր ՀՀԿ-ն, որին փոխարինեցին այլ ուժեր՝ «սատանան», «սեւ վերնաշապիկավորները» եւ այլն

Հասարակությանը «սեւերի» եւ «սպիտակների» բաժանելը շարունակվում է: Վարչապետ Փաշինյանը «շաբաթը մեկ անգամ» «ինչ-որ թշնամու» է գտնում, որպեսզի ապացուցի, որ իր ջանքերն ապարդյուն չեն: Այս մասին հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ ժամանակին նման «թշնամի» էր ՀՀԿ-ն, որին փոխարինեցին այլ ուժեր՝ «սատանան», «սեւ վերնաշապիկավորները» եւ այլն: «Դա ընդունված պրակտիկա է, երբ դու առաջնորդվում ես ոչ թե կայուն զարգացման ծրագրով, այլ այսօրվա օրով: Քաղաքականության մեջ դա ընդունված է անվանել պոպուլիստական կառավարման միջոց»,- պարզաբանեց Բադալյանը: