Ապագա ծրագրերիդ մասին՝ ոչ մի խոսք

Դրանց մասին մի խոսեք այնքան ժամանակ, քանի դեռ այդ ծրագրերը չեն իրականացել

Ուշադիր լսեք հետեւյալ խորհուրդները 

1. Առաջինն, ինչ խորհուրդ են տալիս իմաստունները, սեփական բարեգործության մասին լռելն է: Բարեգործությունը շատ հազվադեպ երեւույթ է այս աշխարհում ու հենց այդ պատճառով էլ այն պետք է պահպանել ինչպես լույսի հատիկ: Մի պարծեցեք ձեր բարի գործերով: Թե չէ հպարտությունն անմիջապես կտեսնի ու կխլի այդ ամբողջ բարիքը, որը ստեղծվել էր ձեր բարեգործության արդյունքում:

2. Իմաստունների կարծիքով՝ երկրորդ բանը, որ պետք է գաղտնի պահել, ապագա ծրագրերն են: Դրանց մասին մի խոսեք այնքան ժամանակ, քանի դեռ այդ ծրագրերը չեն իրականացել: Մեր ծրագրերն ու մտահղացումները ոչ միայն կատարյալ չեն, այլեւ բազմաթիվ թույլ տեղեր ունեն, ինչի հետեւանքով էլ շատ խոցելի են:

3. Երրորդ բանը, ինչի մասին իմաստունները խորհուրդ են տալիս չպատմել, ձեր ճգնավորությունն է: Աջուձախ մի պատմեք սննդի, քնի հարցում ձեր սահմանափակումների մասին: Ֆիզիկական սահմանափակումները օգուտ են տալիս միայն այն դեպքում, երբ համադրվում են զգացմունքային բաղկացուցիչի հետ: 

Աղբյուրը՝  news.am և Creu