Դադարեցնում ենք Իրան եւ Իրաք չվերթները. Turkish Airlines

Չվերթնրի վերականգնման հարցը կվերանայվի 24 ժամից

Turkish Airlines ավիաընկերությունը դադարեցնում է Իրան եւ Իրաք չվերթները՝ կապված Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի հետ, հայտնում է DHA-ն։

Թուրքական ավիաընկերությունը (THY) հետաձգել է իր այսօրվա չվերթները Իրան եւ Իրաք։

Չվերթնրի վերականգնման հարցը կվերանայվի 24 ժամից։

Հիշեցնենք, որ Իրաքի տարածքում ամերիկյան բազայի հրթիռակոծության հետեւանքով Իրան չվերթները դադարեցնելուց հետո գերմանական Lufthansa-ն հունվարի 9-ին կվերականգնի թռիչքները Թեհրան։

Ֆիննական Finnair-ը եւս դադարեցրել է Իրաքի եւ Իրանի վրայով թռիչքները։

Բացի այդ, մինչեւ Իրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի պատճառների բացահայտումը Ուկրաինան եւս արգելել է այդ երկիր չվերթները։

Հիշեցնենք, որ հունվարի 8-ի առավոտյան Թեհրանում վթարի է ենթարկվել ՈՒՄԱ Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել են 167 ուղեւորներ եւ անձնակազմի 9 անդամներ։ Բոլորը զոհվել են։ Նրանց թվում եղել են ավելի քան 30 արտասահմանցիներ, որոնցից 11-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։