ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի՝ ի պատասխան Իրաքում երկու ամերիկյան ավիաբազաների դեմ իրականացրած հարձակման, ինչպես նաև «տարածաշրջանում իրանական ագրեսիայի ընդլայնման»:
«Միացյալ Նահանգներն անմիջապես հավելյալ տնտեսական պատժամիջոցներ կկիրառի Իրանի դեմ»,- CNN-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թրամփը:
Վերջինս նշել է, որ իր վարչակազմը շարունակում է այլ տարբերակներ դիտարկել՝ պատասխանելու իրանական ավիահարվածներին:
«Այս հզոր պատժամիջոցները չեն դադարի, քանի դեռ Իրանը չի փոխել իր վարքագիծը: Միայն վերջին ամիսներին Իրանը նավեր է կալանքի տակ առել միջազգային ջրերում, ավիահարվածներ է հասցրել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ և երկու ամերիկյան անօդաչու է խոցել»,- հավելել է Թրամփը:
0Comments