Մակրոնն ու Ռոհանին հեռախոսազրույց են ունեցել

Մակրոնն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել լարվածության նվազեցմանը

Հունվարի 7-ի երեկոյան Ֆրանսիայի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել: Էմանուել Մակրոնը և Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչպես նաև միջուկային համաձայնագրի շուրջ ստեղծված իրավիճակը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ ԱՄՆ-ն իր նպատակներին չի հասել, և Վաշինգտոնի գործողությունները հակառակ արդյունքն են ունենալու, քանի որ իրանցիները ավելի են համախմբվել:

Մակրոնն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել լարվածության նվազեցմանը: