Լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի. Էրդողան

Մենք չենք ցանկանում, որ մեր տարածաշրջանը դառնա մարտական գործողությունների գոտի

ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածությունը հասել է վտանգավոր մակարդակի, Անկարան չի ցանկանում տարածաշրջանի վերափոխում ռազմական գործողությունների գոտու, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «Թուրքական հոսք» գազատարը շահագործման հանձնելու արարողության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Վերջին շրջանում մենք բարդ ժամանակներ ենք վերապրում: Իրանի հետ ԱՄՆ հարաբերությունները հասել են մի մակարդակի, որը մեզ անչափ մտահոգում է: Մենք չենք ցանկանում, որ մեր տարածաշրջանը դառնա մարտական գործողությունների գոտի»,- ասել է Էրդողանը:

Նա հավելել է, որ Անկարան անցկացնում է «խիտ դիվանագիտական թրաֆիք, որ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնի եւ այնտեղ խաղաղություն բերի»: «Մենք բոլոր կողմերի հետ բանակցությունները կշարունակենք, թույլ չենք տա մեր տարածաշրջանը արյամբ ծածկել: Այս գործընթացում մենք ՌԴ-ի եւ նախագահ Պուտինի հետ մշտական երկխոսություն կվարենք»,- հավելել է նա: