Մեծ Բրիտանիան դատապարտել է Իրանի գործողությունները

Մենք վճռականորեն կոչ ենք անում Իրանին չկրկնել այդ անխոհեմ և վտանգավոր հարձակումները, այլ դրա փոխարեն հասնել շտապ դեէսկալացիայի

Մեծ Բրիտանիան չորեքշաբթի դատապարտել է Իրանի կողմից Իրաքի արևմուտքում գտնվող ռազմաբազաների վրա հարձակումը, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի կոալիցիոն ուժերը, այդ թվում՝ բրիտանական անձնակազմը, ըստ tert.am-ի՝ գրում է Reuters-ը:

«Մենք դատապարտում ենք կոալիցիոն ուժերին` այդ թվում բրիտանական ուժերին ընդունող իրաքյան ռազմաբազաների վրա հարձակումը»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը:

«Մենք վճռականորեն կոչ ենք անում Իրանին չկրկնել այդ անխոհեմ և վտանգավոր հարձակումները, այլ դրա փոխարեն հասնել շտապ դեէսկալացիայի»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ լույս չորեքշաբթի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էգեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել է Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Իրանական Tasnim գործակալությունը հաղորդում է, որ «Այն ալ-Ասադ» ռազմաբազայի ուղղությամբ արձակվել է ավելի քան 35 հրթիռ: 

Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել: