Քաղաքացիները ցավակցական գրառումներ են կատարում ՀՀ–ում Իրանի դեսպանատանը․ ՈՒՂԻՂ

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել

ՀՀ–ում Իրանի դեսպանատանը քաղաքացիները սգո մատյանում ցավակցական գրառումներ են կատարում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը հրթիռակոծվել էր:

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ստանձնել էր Իրաքում ամերիկյան ավիաբազային հասցված հրթիռային հարվածի պատասխանատվությունը:

Հունվարի 3-ին Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ էր կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում էր ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում էր նաև, որ ԱՄՆ զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:

Տեսանյութը՝ tert.am-ի