Թեհրանի կողմից Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծումից հետո, Իրանի նախագահ Հասան Ռոհանին հունվարի 8-ի երեկոյան դիմելու է իրանցի ժողովրդին: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ Իրանի պետական հեռուստաընկերությանը հղումով:
Ելույթի ստույգ ժամը չի նշվում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Live24.am-ը, Իրանի զինված ուժերը հունվարի 8-ին՝ ուշ գիշերին, մի քանի տասնյակ բալիստիկ հրթիռներ են արձակել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Պաշտոնական Պենտագոնի տարածած տեղեկատվության համաձայն ռմբահարման արդյունքում տուժել է Էրբիլում գտնվող ռազմակայանը, ինչպես նաև Այն-ալ-Ասադ ավիացիոն բազան։
Ռոհանին կդիմի իրանցի ժողովրդին
Ելույթի ստույգ ժամը չի նշվում
0Comments