Սոլեյմանիի սպանությունից հետո Պուտինն առաջին անգամ խոսել է իրավիճակի մասին

Հունվարի 7-ին Պուտինը ժամանել է Սիրիա և հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ խոսել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ ԱՄՆ զինված ուժերի կողմից Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո: Պետության ղեկավարի խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին:

«Ընդհանուր առմամբ, տարածաշրջանում մենք տեսնում ենք, որ (իրավիճակը), ցավոք, սրվում է»,-ասել է Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 7-ին, Պուտինը ժամանել է Սիրիա և հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ։