Իսրայելը մեղսակից է Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը. Թեհրան

«Այդ հանցագործության (Սոլեյմանիի սպանության) շրջանակում մենք Իսրայելը ոչ մի կերպ առանձին չենք դիտարկում ԱՄՆ-ից»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Իսրայելին համարել է ԻՀՊԶ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղաfեմ Սոլեյմանիի սպանության մեղսակից:

Այդ մասին ասված է կազմակերպության համապատասխան հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars գործակալությունը։

«Այդ հանցագործության (Սոլեյմանիի սպանության) շրջանակում մենք Իսրայելը ոչ մի կերպ առանձին չենք դիտարկում ԱՄՆ-ից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը, Իրանն Իրաքում հրթիռային հարված է հասցրել Միացյալ Նահանգների կողմից օգտագործվող առնվազն երկու ռազմակայանների: Նրա շարադրած տեղեկատվության համաձայն՝ հրթիռակոծման են ենթարկվել Այն ալ Ասադ ռազմակայանը եւ Էրբիլի օդանավակայանը: Ըստ որում օգտագործվել է երկու տասնյակից ավելի հրթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Live24.am-ը հայտնել էր, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչ մի կապ չունի Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետ, որի հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Քասիմ Սոլեյմանին, ուստի Թել Ավիվը չպետք է ներգրավվի Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությանը: