Կործանված օդանավի ուղևորների ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է․ ԱԳՆ

Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանված ուկրաինական օդանավի բոլոր 167 ուղեւորները զոհվել են

Իրանում ուկրաինական ուղեւորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Live24.am-ը հիշեցնում է, որ Իրանի արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարը հաստատել է, որ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանի մոտ կործանված ուկրաինական օդանավի բոլոր 167 ուղեւորները զոհվել են։

Flight Radar պորտալի հաղորդմամբ՝ ուկրաինական PS752 չվերթը Թեհրանից մեկնել է գիշերը ժամը 2:42-ին եւ դադարել տվյալներ փոխանցել երկու րոպե անց: Պորտալի տեղեկություններով՝ ուկրաինական Boeing 737-800-ը կործանվել է թռիչքից անմիջապես հետո: