Մեր գործողությունները համարժեք պատասխան են. Զարիֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նա հստակեցրել է, որ հարվածը հասցվել է այն բազային, որտեղից հարձակվել են Սոլեյմանիի վրա

Իրանի գործողությունները համարժեք պատասխան են գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանությանը։ Այ մասին այսօր՝ հունվարի 8-ի առավոտյան Twitter-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը։

Նա հստակեցրել է, որ հարվածը հասցվել է այն բազային, որտեղից հարձակվել են Սուլեյմանիի վրա։ ԱԳ նախարարը ընդգծել է, որ Իրանը ձեռնարկել է համարժեք գործողություններ՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի՝ հարվածներ հասցնելով այն բազային, «որտեղից կատարվել է վախկոտ հարձակում մեր քաղաքացիների եւ բարձրագույն պաշտոնատար անձանց վրա»։

Միաժամանակ Զարիֆը նշել է, որ Իրանը չի ձգտում պատերազմի, բայց կպաշտպանվի ցանկացած ագրեսիայից։