Թեհրան–Կիև մարդատար ինքնաթիռը կործանվել է

Ինքնաթիռում եղել է 180 ուղևոր

Կործանվել է Թեհրան – Կիև մարդատար «Բոյինգ 737»-ը:

Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Բոյինգ 737 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանի մոտ:

Ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանից մեկնել է, Իրանի ժամանակով առավոտյան 6:12-ին, գրեթե մեկ ժամ ուշացումով, և րոպեներ անց էկրաններից անհետացել է:

Ըստ մասնագետների վթարի պատճառը տեխնիկական խնդիրն է եղել:

Ինքնաթիռում եղել է 180 ուղևոր։