Ինչու՞ է Թրամփը հրամայել վերացնել գեներալ Սոլեյմանիին

Օ՛Բրայենի խոսքով՝ Սոլեյմանին իր գաղտնի գործընկերների հետ ցանկացել է մոտակա օրերին ոչնչացնել մեծ թվով ամերիկյան զինվորների և դիվանագետների

ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը պատմել է, որ իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանին սպանվելուց առաջ ԱՄՆ-ի դիվանագետների և զինծառայողների վրա նախապատրաստել է միանգամաից մի քանի հարձակում:

Օ՛Բրայենի խոսքով՝ նախագահ Դոնալդ Թրամփը միշտ խոսել է Ամերիկայի քաղաքացիների պաշտպանության մասին, և «այն նշանակալից տեղեկատվությունը, որ իրենք են ունեցել, ցույց է տվել, որ Սուլեյմանին իր գաղտնի գործընկերների հետ ցանկացել է մոտակա օրերին ոչնչացնել մեծ թվով ամերիկյան զինվորների և դիվանագետների»:

Օ՛Բրայենը հայտնել է, որ  այդ ամենի մասին տեղեկացված է եղել Թրամփը, ուստի և հրամայել է վերացնել գեներալ Սուլեյմանիին, որին Թրամփը անվանել է «աշխարհի համար 1 ահաբեկիչը»: