Թել Ավիվը չպետք է ներգրավվի Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությանը. Նեթանյահու

Հայտարարությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնչեցրել է Իսրայելի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը ոչ մի կապ չունի Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ ԱՄՆ-ի հրթիռային հարվածի հետ, որի հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Քասիմ Սոլեյմանին, ուստի Թել Ավիվը չպետք է ներգրավվի Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությանը, tert.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Անադոլու» գործակալությունը։
Ըստ իսրայելական ԶԼՄ-ների, այդ հայտարարությունը վարչապետ Բենիամին Նեթանյահուն հնչեցրել է Իսրայելի անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ:
Միևնույն ժամանակ, ինչպես գրում է աղբյուրը, Նեթանյահուն հանձնարարել է կառավարության անդամներին հանդես գալ Սոլեյմանիի սպանության վերաբերյալ ամերիկամետ հայտարարություններով: