Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է թաղման թափորի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով, որի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, ևս 190-ը վիրավորվել է։ Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը, գրում է DW-ն։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհերի թիվը, հավանաբար, կավելանա։ Ականատեսների հաղորդմամբ, երբ գեներալի դագաղը դանդաղ շարժվել է Քերման քաղաքի փողոցներով, հազարավոր սևազգեստ քաղաքացիների միջև հրմշտոց է սկսվել։
«Ցավոք, հրմշտոցի հետևանքով մեր որոշ հայրենակիցներ վիրավորվել են, իսկ ոմանք սպանվել են թաղման արարողությունների ժամանակ»,- ասել է Իրանի շտապօգնության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդին։
Սոլեյմանիի հուղարկավորությունը հետաձգվել է. պատճառը հրմշտոցն է
Հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, ևս 190-ը վիրավորվել է
0Comments