Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցից տուժածների թիվը հասել է 190-ի

ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հրմշտոցի հետևանքով տուժածների թիվը հասել է 190-ի: Այս մասին հաղորդում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով  Իրանի շտապօգնության ղեկավար Փիրհոսեյն Կուլիվանդին, ըստ tert.am-ի, գրում է tass.ru-ն։

«190 մարդ է տուժել»,- հայտնել է նա։ Կուլիվանդը նաև հաստատել է ավելի քան 30 մարդու մահվան լուրը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը ներկայացնում է ԱՄՆ շահերը Թեհրանում:

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Զինված ուժերը բարձր մարտունակության են բերվել իրանցի գեներալի սպանությունից հետո:

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել է վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է սպանել Սուլեյմանիին, որպեսզի կանխի պատերազմը՝ հավելելով, որ գեներալը ամերիկացիների վրա «չարաբաստիկ» հարձակումներ է ծրագրել: