Եվրամիությունը հաստատել է Իրանի հարցով 28 երկրների արտգործնախարարների հանդիպումը

Բորելը Իրանին կոչ էր արել «ուշադիր մտածել ցանկացած արձագանքի մասին» և Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու

Եվրամիությունը պաշտոնապես հաստատել է Իրանի հարցով 28 երկրների Արտգործնախարարների արտահերթ հանդիպումը:

Այն տեղի կունենա հունվարի 10-ին` Բրյուսելում: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը` հղում կատարելով ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ջոզեֆ Բորելի թվիթերյան գրառմանը:

Ավելի վաղ Բորելը խորը մտահոգություն էր հայտնել Բաղդադի օդանավակայանի շրջակայքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ:

Բորելը Իրանին կոչ էր արել «ուշադիր մտածել ցանկացած արձագանքի մասին» և Զարիֆին հրավիրել է Բրյուսել՝ քննարկելու Մերձավոր Արևելքի իրադրությունը և Թեհրանի հետ միջուկային գործարքը պահպանելու հարցը: