Մեր հոգևոր առաջնորդն արգելում է միջուկային զենք ունենալ. իրանցի պաշտոնյա

Իրանական պաշտպանական դոկտրինայում միջուկային զենք օգտագործելու մասին որևէ բան գրված չկա, ուստի Թեհրանը չի ցանկանում նման զենք ունենալ

Իրանը չի պլանավորում միջուկային զենք ստեղծել:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թահթ-Ռավանչին, ում խոսքերով, Իրանը նման զենք ունենալու անհրաժեշտություն չունի:

Իրանցի պաշտոնյան նշել է՝ կա իրենց հոգևոր առաջնորդի հստակ որոշումը, որն արգելում է միջուկային զենք ունենալ:

Նա նաև հայտարարել է, որ իրանական պաշտպանական դոկտրինայում միջուկային զենք օգտագործելու մասին որևէ բան գրված չկա, ուստի Թեհրանը չի ցանկանում նման զենք ունենալ: