Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ երկնքից և Հայր Աստված վերևից ձայնով խոսեց՝ ասելով «Դա է իմ սիրելի Որդին, որ ունի իմ ամբողջ բարեհաճությունը»

Սա կոչվում է Աստվածահայտնություն, դրա համար էլ ասում ենք «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»»

Արմեն Հարեյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինչու ենք ասում «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

Հունվարի 6-ին մենք 2 տոներ ենք տոնում՝ Քրիստոսի Ծնունդը և Մկրտությունը:

Մկրտության ժամանակ Քրիստոսը ներկա էր, Սուրբ Հոգին աղավնակերպ իջավ երկնքից և Հայր Աստված վերևից ձայնով խոսեց՝ ասելով «Դա է իմ սիրելի Որդին, որ ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մթ. 3:13-17):

Աստվածաշնչի մեջ ընդհամենը մի քանի հազվադեպ դեպքեր կան, երբ Սբ. Երրոդությունն իրեն ամբողջությամբ հայտնում է աշխարհին:

Սա կոչվում է Աստվածահայտնություն: Դրա համար էլ ասում ենք «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ»»: